ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռազմատեխնոլոգիական ոլորտում առաջացել է բացառիկ պատուհան

Ռազմատեխնոլոգիական ոլորտում առաջացել է բացառիկ պատուհան
15.11.2023 | 11:12

Եմենում առաջին անգամ ԱԹՍ-ով խոցվեց ԱԹՍ։ Պարսկական Saqr-1 անօդաչուն խոցեց ամերիկյան MQ-1C անօդաչուին։

Իրանցիները Saqr1-ով տեխնոլոգիական մեծ քայլ կատարեցին։ Նախ, սա առաջին կամիկաձե ԱԹՍ-ն է, որը աշխատում է տուրբոռեակտիվ շարժիչով։ Մինչև հիմա մնացած բոլորը կիրառում էին կամ էլեկտրական, կամ բենզինային շարժիչներ։ Տուրբոռեակտիվ շարժիչը փոխում է ԱԹՍ-ների ֆիզիկական սկզբունքներն ու հնարավորությունները։ Saqr1-ը, ունենալով 50 կգ քաշ, կարողանում է զարգացնել մինչև 300 մ/վ արագություն։

Այս տվյալներով Saqr1-ը կարող է հանգիստ խոցել նաև ուղղաթիռներ, գետնի վրա տանկեր ու շարժական այլ թիրախներ։

Ռազմատեխնոլոգիական ոլորտում առաջացել է բացառիկ պատուհան, որտեղ հնարավոր է սերնդով առաջ անցնել մրցակիցներից։ Մենք էլ ունենք այդ հնարավորությունը՝ եղած տեխնոլոգիական պոտենցիալով հնարավոր է առնվազն մեկ սերունդ առաջ անցնել բոլորից։ Կարող ենք Saqr1-ից էլ առաջ անցնել և լրիվ այլ ֆիզիկական սկզբունքներով ԱԹՍ-ներ ստեղծել։

Մինչև թշնամին հասկանա, թե ինչ տեխնոլոգիաներով ենք հարձակվում, իր զորքի կեսը արդեն պառկած կլինի։ Բայց դե մեր երկրում պետություն-մասնավոր միակ հաջողված փորձը բանակին սննդի մատակարարումն է եղել։ ՈՒտելիքի հետ կապված հարց լինի՝ տեղում լուծեն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6532

Մեկնաբանություններ